Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ հանդիպմանը ասել է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորություն չտալ լուծելու հարցեր, որոնք գտնվում են Հայաստանի կառավարության օրակարգում։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ երեկ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը կարևոր շեշտադրում է արել, նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու ԼՂ հակամարտության կարգավորումը խաչաձևվող գործընթացներ չեն։ Քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Բաքվի օրակարգը հենց այդ գործընթացները խաչաձևելն է։ Հարցին, թե Մոսկվան այս դեպքում Երևանի՞, թե՞ Բաքվի օրակարգն է սատարում, Քոչինյանը նկատում է՝ իր սեփական օրակարգն ունի Մոսկվան․ դա ցանկացած ձևով հարցը չլուծեն է։
166