«Շուշի այցելությունը նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահությունն այլևս քննարկելու բան չունի, որովհետև Շուշին որպես ԼՂ-ի մի բաղկացուցիչ, եթե ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ընդ որում, առանց որևէ կարգավիճակի, նշանակում է Մինսկի խմբի համանախագահության մանդատն այլևս սպառված է: Հիմա ամբողջ տարաձայնությունը՝ մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների այն է, որ Ադրբեջանը համարում է Մինսկի խմբի համանախագահությունը սպառված, գոյություն չունեցող մարմին, իսկ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան այդպես չեն համարում:
Այս ամբողջ պատկերի մեջ միակ տարօրինակ բանն, ըստ էության, Ռուսաստանի պահվածքն է, Ռուսաստանի դեսպանի այցելություններն են, Ռուսաստանի նշանակումներն են և այլն: Այսինքն Ռուսաստանը ոչ միայն չի հարգում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ըստ էության, միակողմանի փորձում է այն տապալել, այլ նաև իրեն պահում է միջնորդին ոչ հարիր, որովհետև եթե Ռուսաստանն, անկախ Մինսկի խմբի համանախագահությունից, առնվազն եռակողմ ձևաչափով իրեն համարում է միջնորդ, ապա Շուշի այցելելը հարց է առաջացնում, թե ինչի շուրջ է այդ պարագայում միջնորդությունն ու ինչ հարց է քննարկվում, եթե Ռուսաստանն իր համար որոշումներն արդեն ունի»
Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ: