«Արևմուտքն այսօր այս տարածաշրջանում ունի այնպիսի հետաքրքրություններ, որոնք կապված են Մերձավոր Արևելքից, Չինաստանից, Հնդկաստանից Հայաստան, Վրաստան, այնուհետև Եվրոպա էներգակիրների փոխանցման մեծամասշտաբ ծրագրերի հետ, որոնք ոչ միայն տնտեսական, այլև շատ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեն։ Եվ մենք տեսնում ենք հակառակ կողմի՝ ռուս-թուրքական ակտիվ գործողություններ, սադրանքներ սահմանին»…
…«Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձելու է Հայաստանի տարածքով միջանցքն իրականություն դարձնել և փակել Իրանի ճանապարհը։ Նոր էսկալյացիաներ կարող են լինել, մենք պետք է պատրաստ լինենք, ունենանք այնպիսի երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան այդ էսկալյացիներն արագ մարել»։