Դեկտեմբրի 2-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը մի խումբ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին հանդիպում ունեցավ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում՝ տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին ԱՄՆ աջակցության թեմայով։