«Կա երկու տարբերակ, կամ մենք անում ենք այն՝ ինչ ուզում է Ռուսատանը, որովհետև մնալ այդ ռուսակենտրոն անվտանգային ճարտարապետության մեջ և չանել՝ չի ստացվի։ Կամ պետք է փորձել վերափոխել՝ դուրս գալ այս ռուսական անվտանգային ճարտարապետությունից»…
…«Տեսնում ենք, որ մինչև այս պահը բանակցությունների վարման ամենաարդյունավետ ուղին թերևս հենց վաշինգտոնյանն է եղել. Դրանից հետո են ռազմագերիներ վերադառնում, դրանից հետո է Ալիևը կառուցողական հայտարարությունն անում, Վաշինգտոնից հետո է Հայաստանի վրա սեպտեմբերյան հարձակումը կանգնում և այլն»։