«ԵՄ տեղակայումը առաջին հերթին անվտանգային հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Իսկ Հայաստանի անվտանգային հնարավորությունների ցանկացած ամրապմնդում բերում է վերջինիս դիրքերի կոշտացման։ Բնական է, որ Հայաստանի դիրքերի կոշտացումն էլ առաջին հերթին «զանգեզուրյան միջանցք» կոչված հարցը հեռացնում է ընդհանուր օրակարգից, և Հայաստանը ավելի վստահ կարող է դեմ դուրս գալ այդ խնդրին և դրա իրականացմանը։
Անուղղակիորեն դրանք իրար հետ կապված են։ Բայց խոսել այն մասին, որ ԵՄ առաքելության տեղակայումն այն պատճառով է, որ միջանցք չլինի՝ դրա հետ համաձայն չեմ»։