«Միջազգային հանրությունը չի հասկանում, երբ Հայաստանը ցանկանում է, որ Արցախը լինի անկախ։ Միջազգային հանրությունը հասկանում է, երբ Արցախն ի՛նքն է ցանկանում լինել անկախ»…
…«Այս տարիների ընթացքում Ադրբեջանին հաջողվեց իր նարատիվը տարածել, համոզել միջազգային հանրությանը, որ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, Արցախի հարցը տարածքային վեճ է, և հիմա, Հայաստանը վերադառնում է այն մոտեցմանը, որը որդեգրել էր 80-ականների վերջից սկսած»…
…«Թե՛ մեզ, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ որոշ չափով Ադրբեջանին ձեռնտու է բանակցային գործընթացի շարունակությունը։ Այս պահին, չի կարելի սահմանել նպատակներ և նշաձողեր դնել։ Այս փուլում պետք է շարունակել բանակցությունները, փորձել համաձայնությունների գալ, մինչև աշխարհակարգը կհաստատվի»։