Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քարտեզագիր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դկտոր Ռուբեն Գալիչյանը, լրագրող Դավիթ Գալստյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ ենք հասկանում սահմանագծում ասելով։
- Ո՞ր քարտեզները պետք է հիմք ընդունել սահմանագծման և սահմանազատման համար։
- Ադրբեջանը, Տավուշի սահմանային գյուղերի հանդեպ հավակնություններ ունենալով, ի՞նչ ռազմավարական հարցեր է փորձում լուծել։
- Արդյո՞ք կողմերի հռետորաբանությունը և բանակցությունների ընթացքը համապատասխանում են միմյանց։
- Եղե՞լ է արդյոք միտում ի սկզբանե խնդրահարույց սահմաններով քարտեզներ ստեղծելու։
- Կա՞ արդյոք սահմանազատման խնդիր հայ-վրացական սահմանին։
Ռուբեն Գալիչյան
«Խորհրդային միության՝ 1927-28 թվականների քարտեզններում Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նշված են։ Հայաստանը 30948 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանը՝ 84600 քառակուսի կիլոմետր»։
Դավիթ Գալստյան
«Սովետական միության ժամանակ քարտեզների հետ կապված շատ բան է արվել, որն հիմա շատ վատ է անդրադառնում մեզ վրա»։
Արեգ Քոչինյան
«Չափազանց էական է, թե հիմա այն խոսակցությունը, որը ծավալվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս նախկին գյուղատարածքների հետ կապված՝ ի՞նչ իրավական շրջանակների մեջ ենք սրանց մասին խոսում, ի՞նչ հիմքով է Ադրբեջանն այդ գյուղատեղիները պահանջում և այլն»։