- Ի՞նչ գործոններ նպաստեցին տարածաշրջանում Ադրբեջանի դերի մեծացմանը։
- Ինչպե՞ս է ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանին կաշկանդել արտաքին աշխարհի հետ տնտեսական, քաղաքական կամ ռազմական հարաբերություններ հաստատելու հարցում։
- Ինչպիսի՞ն է հայ հանրության մեջ Ռուսաստանի հանդեպ տրամադրվածությունը։
- Ո՞ր ոլորտներում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ամենամեծը։
- Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և ռազմավարություն տնտեսական դիվերսիֆիկացիայի և եվրոպական ստանդարտների սննդամթերք և այլ ապրանքներ արտադրելու հարցում։
- Ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել հայկական ուժային կառույցների սպայակազմի՝ Ռուսաստանում կրթություն ստանալը։
- Ինչո՞ւ է կարևոր լյուստրացիան ինքնիշխան երկիր կառուցելու ճանապարհին։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքագետ Նարեկ Մինասյանը, «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ի ծրագրեի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Նարեկ Մինասյան
«Այս 30 ամյա հարաբերությունների տեսանկյունից Ռուսաստանը ձեռք է բերել Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալու բավական լուրջ գործիքակազմ՝ Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները սահմանափակելու տեսանկյունից։ Թերևս գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Ղարաբաղյան հիմնախնդիրն ինքնին եղել է բավական լուրջ լծակ համանախագահ Ռուսաստանի ձեռքերում, որպեսզի իր ազդեցությունը պահպանի տարածաշրջանում»։
Դանիել Իոաննիսյան
«Այն մոտեցումը, որը կա, այսինքն Ազգային անվտանգության ծառայության գործառույթների դուրսբերումը… սա այն է, ինչ իշխանությունը մեծ հաշվով անում է, և սա այն է, որն իրագործելի լուծումն է»։
Արեգ Քոչինյան
«Կա ահռելի քանակությամբ տնային աշխատանք, ահռելի քանակությամբ անելիք, որի ուղղությամբ պետք է ծախսվի քաղաքական էներգիան և որտեղ պետք է ցուցադրվի քաղաքական կամքը։ Անվերջ քննարկելու փոխարեն, թե ո՞վ կգնա Ռուսաստան, ինչի՞ն կմասնակցի, կամ՝ չի մասնակցի….
Ինչ-որ անիմաստ ու այսրոպեական թեմաներով ռուսական կողմին չնյարդայնացնել, այլ նյարդայնացնել այնպիսի հարցերով, որոնցից Հայաստանը կարող է օգուտ ունենալ»։