Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը, պատմական գիտությունների թեկնածու, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ինչպե՞ս են արաբական ավիաընկերությունները վերջին տարիներին կարողացել եվրոպացիներից «զավթել» շուկան։
- Հայաստանում երկաթուղային ցանցի գործարկման համար ի՞նչ նշանակություն ունի Նախիջևանը։
- Հայաստանը ենթակառուցվածքային առումով ի՞նչ հետաքրքրություններ է ներկայացնում աշխարհին։
- Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների զարգացումը ինչպե՞ս կազդի մեր երկրի տնտեսության վրա։
- Ի՞նչ ներուժ ունի Զվարթնոց օդանավակայանը, որքա՞ն կարող է մեծանալ ու տարեկան որքա՞ն մարդ կարող է սպասարկել։
- Աշխարհի տարբեր բևեռների ենթակառուցվածքների միջև մրցակցության ինչպիսի՞ շերտեր կան։
- Որո՞նք են Հյուսիս-հարավ միջանցքի հիմնական երթուղիները։
- Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստան-Վրաստան 4-րդ էներգագծի կառուցապատումն ու կահավորումը Եվրոպայի առաջարկած «Սև ծովի գլոբալ դարպասներ» ծրագրին ներգրավվելու հեռանկարում։