Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը,  կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ի՞նչ զարգացումներ կան հայ-վրացական հարաբերություններում։
  • Խոչընդոտո՞ւմ է արդյոք Վրաստանը ՀՀ զենք-զինամթերքի մատակարարմանը։
  • Կա՞ արդյոք Վրաստանում էական ադրբեջանական ազդեցություն։
  • Արդյո՞ք ակտուալ է հայ-վրացական սահմանի դելիմիտացիան այսօր։

Հասմիկ Մելիքսեթյան

«Վրաստան-Թուրքիա հարաբերություններում բացի տնտեսական ահռելի կոմպոնենտից առկա է նաև ռազմական գործոնը, որը հակական իրականության մեջ կամ չի երևում կամ փորձում են դա շրջանցել: Վրաստանը իր ապագան պատկերացնում է Եվրաատլանտյան համակարգում, իսկ կոնկրետ ՆԱՏՈ-ի հետ համագործակցության քաջալերողներից մեկը Թուրքիան է»։

Ջոնի Մելիքյան

«Հայաստանն ու Վրաստանը միմյանց դիտարկում են ռազմավարակն գործընկերներ, որը սակայն պետք է ամրապնդվի իրավապայմանագրային բազայի թարմացմամբ: Հայաստանն ու Վրաստանն այսօր ունեն իրանց ուրույն ճանապարհն ու օրակարգը Եվրամիության հետ հարաբերություններում: Սակայն որքան սուվերեն և անկախ լինեն Վրաստանի իշխանությունները, այնքան այն կբխի Հայաստանի ազգային շահերից,»։

Արեգ Քոչինյան

«Հստակ քաղաքական որոշումներ են պետք, թե ինչպիսին է Երևանը ուզում տեսնել Երևան-Թբիլիսի հարաբերությունները և դրանց ապագան: Երկրորդը՝ կան «տնային աշխատանք»ի կոնկրետ էլեմենտներ, որոնք Հայաստանը պետք է կատարի նոր մակարդակի վրա բարձրացնելու հայ-վրացական հարաբերությունները: Հայ-վրացական հարաբերությունները իրենց հսկայական բեռով հանդերձ նաև դաշտ են, որտեղ կա կատարելու ահռելի աշխատանք»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037