FreeNews հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ԱՔՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլի, առաջիկա փոփոխությունների, այդ փոփոխությունների պատճառների և այլընտրանքների մասին:
Բանախոսը նշել է, որ ԱՄՆ առաջիկա ընտրությունների արդյունքները կարող են զգալի նշանակություն ունենալ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա: Գոյություն ունեն երկու՝ լավատեսական և վատատեսական, ծայրահեղ կանխատեսումներ, որոնց միջև ընկած միջակայքում ավելի լավ պայմաններ ունենալու համար պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը: