Կարևորելով ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկը՝ ԱՔՀԿ ղեկավար Արեգ Քոչինյանը, այդ օրենքի նախագծի ընդունումը համարում է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դեինտեգրացիայի սկիզմ։
«Մենք ցանկապատի վրա ենք նստած․․․․ ներկայիս աշխարհակարգում Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ ու միևնույն ժամանակ խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ առանց ռազմավարական ընտրության»։
Որպես Հայաստանի դիմադրունակության ու պաշտպանունակության բարձրացման հիմնական բաղադրատոմս՝ քաղաքագետը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության շարունակական ներկայությունն ու ընդլայնումը, ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրականացումը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացմամբ»։