Factor TV-ի հետ զրույցում ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի ԵՄ ինտեգրման գործընթացին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և հնարավոր խնդիրներին:
Մինասյանը անդրադարձել է նաև ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթություններին և նրա հնարավոր քաղաքականությանը Հարավային Կովկասում: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն զսպող դերակատարում ունի Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության համատեքստում, իսկ հնարավոր էսկալացիաների կանխարգելման առումով էական նշանակություն ունեն Թրամփի վարչակազմի կողմից հղված հստակ ուղերձները: