Փետրվարի 25-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հերթական հանդիպումն անցկացրեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների ու զարգացման հեռանկարների շուրջ։
Հանդիպումն իրականացվել է «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում։