Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ ԱՔՀԿ ղեկավարը քննարկում է ունեցել քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի հետ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստին, պայմանագրի ստորագրման խոչընդոտներին, հայ ռազմագերիների հարցին և միջազգային այլ թեմաների։
Հաշվի առնելով միջազգային և պատմական իրադրությունը՝ քաղաքագետի համոզմամբ անհրաժեշտ է շարունակել երկկողմ ջանքերը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, հատկապես այն դեպքում, երբ առկա է համաձայնեցված տեքստ, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ պետք է շարունակել աշխատանքները։