Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ ԱՔՀԿ նախագահը քննարկում է ունեցել քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի հետ՝ անդրադառնալով միջազգային պատերազմական և անկայունության ֆոնին խաղաղության հաստատման հնարավորություններին։
Քաղաքագետի պնդմամբ՝ պատմական հնարավորություն է ստեղծվել, երբ, չնայած առկա միտումներին, միջազգային կոնյուկտուրան և ներքին քաղաքական իրադրությունը չեն խոչընդոտում հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման գործընթացին։