Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, միջազգային անվտանգային միջավայրի փոփոխությունները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՀՀ անվտանգային մարտահրավերների համատեքստում։
Հանդիպումն իրականացվում է «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում։