Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը, «Օրբելի»կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են հայ-վրաց-ադրբեջանական եռակողմ հարաբերությունները։
🔹Հայ-վրաց-ադրբեջանական եռակողմ հանդիպումը Թբիլիսիում,
🔹Եռակողմ ձևաչափի հեռանկարայնությունը,
🔹Վրացական կողմի արձագանքները,
🔹Հաջորդ հանդիպումների անցկացման վայրի փոփոխության կարևորությունը,
🔹Որտե՞ղ է իր ապագան տեսնում Ադրբեջանը,
🔹Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը,
🔹Մոսկվայի և Թեհրանի արձագանքը,
🔹Վրաստանի և ԵՄ-ի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում,
🔹44-օրյա պատերազմը և Ռուսաստանը,
🔹Անկարայի վերաբերմունքը այս եռակողմ ձևաչափին: