«Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը շատ քիչ հավանական համարեց, բայց դրա լինելու պարագայում նա վստահ է, որ Ռուսաստանը ներգրավելու է Հայաստանին իր գործողություններում»։
«Այստեղ հարցը այն է, որ այդ դեպքում Ռուսաստանը կդառնա վտարանդի պետություն աշխարհի համար։ Եվ իր պատկերացումն այն է, որ այդ ժամանակ իր ազդեցության տակ գտնվող երկրները նույնպես դառնան «վտարանդի պետություններ» աշխարհի համար։ Դրանով նա հավելյալ անգամ կկրկնապատկի իր ազդեցությունն այդ երկրներում։ Երբ նա կործանվում է, նա պետք է իր հետ մյուսներին քաշի»,- ասաց նա։
Ամբողջական քննարկումը կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ։