Երիտասարդ քաղաքագետների ակումբ

Երիտասարդ Քաղաքագետների Ակումբը առցանց հարթակ է, որը միավորում է երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, դիվանագիտությամբ և հասարակական կյանքի տարբեր ոլորտներով։
Ակումբը ստեղծվել է՝ նպաստելու երիտասարդների գիտելիքների ընդլայնմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական-հասարակական քննարկումներին։
Ակումբում կազմակերպվում են հանդիպումներ քաղաքական-հասարակական գործիչների, վերլուծաբանների և փորձագետների հետ, որոնք կիսվում են իրենց փորձով և պատասխանում մասնակիցների հարցերին։ Հարթակը խթանում է երիտասարդների միջև երկխոսությունը, նրանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց տեսակետները կարևոր քաղաքական-հասարակական թեմաների շուրջ: