ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցն ուղիղ հետևանքն է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների, նշում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:
Ըստ նրա՝ արտգործնախարարները երեկվանից մտել են աշխատանքային քննարկման փուլ: Փորձագետը Միրզոյան-Բայրամով հեռախոսազանգը դիվանագիտական դաշտում դրական տեղաշարժ է համարում, որը, ըստ նրա, նվազեցնում է ռազմական դաշտի հավանական շարժը: Քոչինյանի կարծիքով, սակայն, այս բանակցություններն ավարտվելու են հայկական կողմի զիջումներով:
Ամբողջական տեսանյութը կարող եէ դիտել՝ անցնելով հղմամբ։