Փաշինյանի հանձնարարությունը Պապիկյանին. Մոսկվայի նոր առաջարկով՝ օկուպացված 41 քկմ տարածքը կազատագրվի՞

հեղ․ RCSP

Բաքուն կողմնակից է խնդիրների լուծման փաթեթային տարբերակին, նշում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում փորձելու է առավելագույնը քաղել՝ նաև Արցախի մասով իր շահերը առաջ տանելու հարցում։ 

Հայկական կողմը, ըստ Արեգ Քոչինյանի, փուլային տարբերակի կողմնակից էր մինչև Սյունիքում տեղի ունեցած մեկօրյա պատերազմը: Այս մասին հայտնել էր նաև Նիկոլ Փաշինյանը, երբ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք, որն օկուպացված է մինչ օրս: Փուլային տարբերակը, որը, ըստ Քոչինյանի, այսօր արդեն իշխանությունները փոխարինել են փաթեթայինով, ենթադրում էր զորքերի հետքաշում հայելային տարբերակով, դեմարկացիա և դելիմիտացա, իսկ վերջնարդյունքում՝ խաղաղության պայմանագրի կնքում:


Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ։

Ընթերցեք նաև