Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Փաշինյանը քաղաքական նպատակահարմարությամբ է հայտարարություններ անում, ինչպես, օրինակ, բանակցային գործընթացից մանրամասներ հայտնելն է:
Արեգ Քոչինյանը, այնուհանդերձ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականությանն առավել մոտ են, քան Ստեփանակերտից հնչողները: Ըստ Քոչինյանի՝ Արցախի իշխանությունները խոսում են ցանկալին իրականության հետ շփոթելու միտումով: Ռազմաքաղաքական հարցերով փորձագետը հիշեցնում է, որ տեղահանվածների, այդ թվում՝ արդրբեջանցիների վերադարձի մասին նշված է նաև պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում:
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ։