Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախորդ բոլոր փուլերը տապալվել են, բայց, միևնույն ժամանակ, մեթոդաբանական սխալ կլինի նախորդ փուլերի ձախողումներով դատապարտել ապագան…
…Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության ամենակարևոր խարիսխը հայ-թուրքական վատ հարաբերություններն են։ Միայն հայ-թուրքական վատ հարաբերությունների պայմաններում է Ռուսաստանը հանդես գալիս իբրև Հայաստանի անվտանգության բացառիկ երաշխավոր և ֆորպոստացնում մեր պետությունը…
…Կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել առանց միջնորդների․ լինի դա Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները։ Այդ գործընթացը հնարավորություն ունի հաջողելու միայն մի դեպքում․ երբ դրանում լինեն բացառապես ՀՀ-ն և Թուրքիան…
…Եվ վերջապես՝ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն ամենևին էլ տնտեսական ռիսկերը չեն, Արցախի ապագա կարգավիճակը չէ, սահմանային վեճերը չեն, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» չէ, այլ՝ պետականության կորուստն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` անցնելով հղմամբ։