«Էրդողանն անընդհատ գնում է քաղաքական խաղադրույքի բարձրացման և գալիս է պահ, որ նա գնում է վա բանկ: Սա լավ օրից չէ, Թուրքիայում բավականին շատ ներքին խնդիրներ կան էլիտաների միջև, նաև տնտեսական լուրջ խնդիրներ կան՝ թուրքական լիրան ամեն օր հակառեկորդ է սահմանում. այս ամենը ավտորիտար ղեղավարի համար լուրջ խնդիր է, և նա անընդհատ պետք է ինչ-որ կոնսոլիդացիայի և խալիֆի դերի խաղ առաջ տանի:
Եվ դրա հետ են կապված նրա գործողությունները Լիբիայում, Սիրիայում և հիմա էլ Ղարաբաղում: Իսլամական աշխարհի ղեկավարի՝ խալիֆի «կոշիկները հագնելով»՝ միաժամանակ նա դա համեմում է նեոօսմանիզմով, պանթուրքիզմով և փորձում արտաքին խնդիրներ ստեղծելով՝ ներքին կոնսոլիդացիա ապահովել իր հասարակության մեջ»։