Եթե հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով, ապա ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին պետք է մոռանալ:
Այլ կերպ ասած, այս որոշմամբ իշխանությունը հստակ ուղերձ է հղում, որ մինչև ս.թ. հունիս ամիսը ներառյալ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբաններ Արեգ Քոչինյանի և Վլադ Հովհաննիսյանի հետ: