«Թուրքիայի արած հայտարարությունները պետք է հասկանալ հետևյալ տրամաբանության մեջ։ Ըստ էության՝ Թուրքիային և կովկասյան իր դաշնակցին հաջողվել է բռնի ուժի կիրառմամբ տարածաշրջանում փոփոխության ենթարկել ստատուս-քվոն։ Այժմ նրանք ունեն մեկ առաջնահերթություն՝ այդ ստատուս-քվոյի փոփոխության ամրագրումը միջազգային հարաբերությունների դաշտում և աշխարհաքաղաքական գործընթացներում։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի կայունություն։
Այսինքն՝ այն բռնությունները, որոնք կիրառվեցին Արցախի և Հայաստանի դեմ, և այն հաջողությունները, որ նրանք գրանցեցին այդ բռնության միջոցով, այժմ նրանց պետք է լինելու որոշակի կայունություն, որպեսզի այն նվաճումները, որոնք նրանք կարողացել են ունենալ, աշխարհաքաղաքական սեղանի վրա կարողանան ամրագրել որպես ձեռքբերում»։