Եկող շաբաթվանից Հայաստանը թևակոխում է արտակարգ դրության բոլորովին նոր ռեժիմ: Կարծիք կա, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը հետևում է աշխարհի շատ երկրների օրինակին, և տպավորություն է, թե կա ընդհանուր հրահանգ՝ ինչպես պետք է վարվել:
Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և վերլուծաբան Արեգ Քոչինյանը: