Նոր ստատուս քվոն Մոսկվան պահելու է․ այն իդեալական ճնշման գործիք է

հեղ․ RCSP

«Ադրբեջանը, իրեն համարելով հաղթած կողմ, բնական է, որ փորձելու է առավելագույնս պահանջներ դնել, և հնարավորության դեպքում հասնել նաև ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական լուծմանը: Սրան բնականաբար համաձայն չէ Ռուսաստանը՝ ոչ թե բարի ցանկություններ ունենալով տեղի հայ բնակչության կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կամ Արցախի ապագայով մտահոգված, այլ այն պատճառով, որ Ռուսաստանը, ըստ էության, ձեռք է բերել մի բացառիկ ճնշման գործիք՝ միևնույն ժամանակ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, և այս նոր ստատուս քվոն Ռուսաստանը պահելու է ամեն գնով:

Ռուսաստանի համար սա ամենալավ տարբերակն է՝ ռուսական խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ ինչպես ադրբեջանցիներն են համարում, և Արցախի տարածքում՝ ինչպես մենք ենք համարում»:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037