2022 թվականի հունվարին հիմնադրվել է «Անվտանգային քաղաքականութան հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը պետական գրանցումը ստացել է 2022 թվականի փետրվարի 9-ին։ Կենտրոնի հիմնադիրը և նախագահը պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանն է։
«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը վերլուծական, հետազոտական, խորհրդատվական կենտրոն է, որն իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ և խորհրդատվություններ քաղաքականության, անվտանգության և հասարակական կյանքի այլ բնագավառների վերաբերյալ:
Կենտրոը նպատակ ունի կազմակերպելու նաև տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, դասախոսություններ, փորձագիտական հանդիպումներ, իրականացնելու է կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակելու,
հրատարակելու և տարածելու է գիտական, վերլուծական, լրատվական, տեղեկատվական բնույթի նյութեր:
- Կենտրոնը ձգտում է մասը կազմել հայկական անցումային պատմակարգի հաջողման համար անհրաժեշտ մտավորական-լուսավորական հոսանքի ձևավորմանը։
- Կենտրոնը փորձում է նպաստել հասարակության ֆունկցիոնալ-ռացիոնալ մտածողության ձևավորմանը։
- Կենտրոնի նպատակն է ռազմավարական և մարտավարական հարացույցներում ապահովել Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ ծավալվող ռազմաքաղաքական հարցերի քննությունը, վերլուծությունը, սպառնալիքների գնահատումը, հակագործողությունների մշակումը, դրանց վերջնարդյունքների կանխատեսումը և այդ ամենի հանրայնացումը։