«Անհրաժեշտ է ֆիքսել. առաջին հերթին՝ ռուսական խաղաղարար կոնտինգենտն այնտեղ չէ, որպեսզի ապահովի հայկական բնակչության անվտանգությունը կամ խաղաղությունը։ Ռուսական խաղաղարար կոնտինգենտն այնտեղ է, որպեսզի պաշտպանի, պահպանի, սպասարկի Ռուսաստանի դաշնության շահերը»…
…«Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 4-րդ* կետում տարընթերցում կա, համաձայն որի հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: Հայաստանում սա ընկալում են, որ ՀՀ-ի զինված ուժերը պետք է դուրս բերվեն, բայց Ադրբեջանում էլ ընկալում են, որ ընդհանրապես՝ բոլոր հայկական զինված միավորումները պետք է դուրս բերվեն Արցախից՝ այդ թվում և պաշտպանության բանակի ստորաբաժանումները…
Այ այս տարընթերցումն է, որ կոնֆլիկտոգեն է հղի է վտանգով նոր էսկալացիայի, նոր մարտական գործողությունների: Ես հեռու եմ այն մտքից, որ նման կարևորոգույն կետում հնարավոր էր նման տարընթերցման հնարավորություն թողնել՝ պատահականորեն, նման հում տեքստ ստեղծվում է միտումնավոր և այն մարդու կողմից ով գրել է դա, իսկ դա գրել է Վլադիմիր Պուտինը»:
*Լրացում. Խոսքի մեջ սխալ է թույլ տրվել, 6-րդ կետի փոխարեն պետք է լինի 4-րդ կետ: Ներողություն ենք խնդրում վիրպակի համար: