«Եթե Միացյալ նահանգները եռակողմ հանդիպում կազմակերպեն Վաշինգտոնում՝ Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ, ապա դա կլինի շատ լուրջ ստիմուլ Մինսկի խմբին համանախագահության ձևաչափը վերականգնելու, և այս ռուս-թուրքական խաղի տեմպը որոշ չափով կոտրելու համար։
Թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրան հաջորդած 3+3 ձևաչափը և թե՛ միջանցքային խոսակցությունները՝ բոլորը ռուս-թուրքական օրակարգի մասնիկներն են, և տարածաշրջանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերաբաժանելու գործընթացներ»։