«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները գնում են փաթեթով՝ կա՛մ երկուսն էլ կարգավորվում են, կա՛մ երկուսն էլ չեն կարգավորվում»…
…«Մենք ընդամենը պետք է ելնենք իրողություններից։ Եթե Հայաստանը չի համաձայնվում խաղաղության պայմանագրին, չի համաձայնվում որևէ փաստաթղթի, այդ դեպքում Հայաստանն այս պահին ունի՞ ներուժ՝ փոխելու որևէ բան իրականությունում, մարտի դաշտում, տակտիկական հարթությունում։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ չունի»…
…«Մեր տարածաշրջանում միջնաժամկետ և երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն ուժային բալանսի պարագայում»։