Հայաստան-Արցախ միակ ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով։ Սա կարող է խաղաքարտ դառնալ Ալիևի՝ «Լաչինում կլինի նույն կարգավիճակը, ինչ կլինի Մեղրիում» մտքի իրագործման ճանապարհին…
…Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ենթակառուցվածքների փակ մնալու պարագայում նույնպես հիմնական տուժողը Հայաստանն է։Տարածաշրջանում ոչ մի պետություն չի ապրում այնպիսի շրջափակման պայմաններում, ինչպիսին Հայաստանը։
Եթե ենթակառուցվածքները չեն բացվում, նշանակում է, որ Հայաստանը կորցնում է Արցախը, բայց շարունակում է վճարել Արցախը պահելու գինը՝ փակուղի տանելով սեփական զարգացման հեռանկարներն ու երկարաժամկետ կտրվածքում նորից հայտնվում հիմնական պարտվողի դերում։
Ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։