«Պետք է արձանագրել, որ Հայաստանի դեմ այլևս տարվում է հիբրիդային պատերազմ՝ ինչպես արտաքին քաղաքական ճնշումների տեսքով, այնպես էլ ներքաղաքական խմորումների։ Սրանք մեկը մյուսի շարունակությունն են, և երկուսն էլ սուր ծայրով ուղված են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»…
…«Պետք է վճռականորեն գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, զիջումների ճանապարհով կարգավորել հարաբերությունները։ Եթե մենք այսօր սա չսկսենք անել՝ վաղն անելու համար ուշ է լինելու և ունենալու ենք միայն մեկ ճանապարհ, որն էլ կոչվում է միութենական պետություն, և, որի հաջորդ կանգառը պետականության կորուստն է»։