«Եթե Ուկրաինայում կոնֆլիկտը ձգձգվում է և դառնում երկարաժամկետ, ապա իր մեջ կարող է պարունակել երկու սպառնալիք.
Առաջինը՝ Ռուսաստանի հետզհետե թուլանալն է, որը տվյալ իրավիճակում մեզ համար ստեղծում է մեր երկու հարևանների հետ անկառավարելի ռիսկեր։ Երկրորդը՝ Ռուսաստանի չթուլանալու դեպքում եղած մյուս ճանապարհն է, որ ոչ պակաս վտանգավոր է։ Այդ դեպքում սանկցիաներն ավելի խորն են գնում, քան մինչև այս պահն է։ Այսինքն նոր «երկաթե վարագույրի» վտանգն է առաջ գալիս, երբ Ռուսաստանը դառնում է Արևմուտքի և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար վտարանդի պետություն։ Դա մեզ համար վտանգավոր է, քանի որ Ռուսաստանն այդ «վտարանդիությանը» միայնակ չի գնալու՝ իր հետ տանելու է մարդկանց՝ այդ թվում և մեզ»…
…«Հայաստանի Հանրապետության էքզիստենցիալ ամենամեծ վտանգը Ռուսաստանի կազմում տարալուծվելն է»։