Ռուսաստանը որոշակի փոխըմբռնման մակարդակի է հասել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ կապված համատեղ տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի հետ։ Ծրագրեր, որոնք մեծագույն մասով Ռուսաստանին հետաքրքիր են Արևմուտքից կախվածության մակարդակի նվազեցման ու առևտրատնտեսական պատժամիջոցների հետևանքների հաղթահարման տեսանկյունից…
…Համաձայն մի շարք բարձրաստիճան հայաստանցի պաշտոնյաների՝ Հայաստանի վրա սկիզբ առած հարձակումը կասեցվել է Միացյալ Նահանգների միջամտության ու ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այսինքն, հարձակումը, որը նպատակ ուներ Հայաստանին պարտադրելու ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքները, կասեցվել է Նահանգների կողմից։ Սա էապես փոխում է գործընթացների տրամաբանությունը։ Երբ սրան գումարում ենք Ռիքերի բանակցությունները, Բլինկենի հայտարարություններն ու Փելոսիի այցը, պատկերն ամբողջանում է։ Իրավիճակը հետևյալն է. Հայաստանն արդեն իսկ հակառակվել է ռուս-թուրքական դաշինքին և հիմա պայքարում է դրա դեմ, դեռևս միայնակ։ Սակայն Հայաստանն առաջարկություն է ստացել քաղաքական խոսակցություն սկսելու համար։ Այս առաջարկը դեռ ոչինչ պարտադիր կերպով չի նշանակում, դեռ ոչինչ չի ապահովում, բայց այն հնարավորություն է տալիս ստանալու քաղաքական պայմանավորվածություններ ու որպես դրանց հետևանք՝ դաշնակից, այն էլ այնպիսի դաշնակից, որն իրականում կարողունակ է։
Ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։