«Սադրանքները շարունակվելու են, և դա Բաքվի քաղաքականությունն է։ Տրամաբանական է, քանի որ այն, ինչ Բաքուն արել է այսքան տարի, ի վերջո, բերեց արդյունք, Ադրբեջանն ունի հաջողություններ, և որևէ պետություն, առավել ևս՝ Ադրբեջանը, չի կարող հրաժարվել այն մարտավարությունից, ինչն իրեն հաջողություն է բերել, և դիտորդների տեղակայվելը սահմանին որևէ կերպ չի ազդելու Բաքվի սադրանքների վրա»…
…«Իհարկե, ռազմական աջակցություն չէ, այս մարդիկ գալիս են, առաջին հերթին, աշխարհաքաղաքական նպատակներով, որպեսզի տարածաշրջանում որոշակի հավասարակշռություն սահմանվի ռուսական և արևմտյան կողմերի միջև։ Խոսքը ռազմական հավասարակշռության մասին չէ, ընդամենը ներկայության մասին է։ Եվ երկրորդ՝ այս մարդիկ գալիս են, որպեսզի թարմ տեղեկատվություն ունենան, տեղում իրավիճակին ծանոթանան և բոլոր իրավիճակների վերաբերյալ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ունենան հստակ տեղեկատվություն։ Այդ տեղեկատվությունն ունենալու դեպքում, հայկական կողմի լավ աշխատանքի արդյունքում, հնարավոր կլինի Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնել»: