Ինչո՞ւ չկա բողոքի ակցիա Փաշինյանի դեմ, ով ՌԴ-ի հետ շարունակում է դաշնակցական հարաբերությունները։
«Կարծում եմ, որ կա երկու պատճառ։ Առաջին. Հայ հասարակության շրջանում դեռ հույս կա, որ Փաշինյանը վաղ թե ուշ կկարողանա թուլացնել Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանում և նվազեցնել ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից։
2-րդ պատճառը, որպես այդպիսին հավասարազոր ընդդիմադիր ուժի բացակայությունն է, որն իշխող ուժի հետ հավասար կլինի ուժով, հայտնիությամբ կամ էլ ռեսուրսներով։ Չնայած, որ Փաշինյանը պարտվել է 2-րդ Արցախյան պատերազմը, այնուամենայնիվ, Հայաստանում այդպես էլ չձևավորվեց «գործունակ» ընդդիմություն, որը կկարողանա ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ կերպ հավասարակշռել Փաշինյանի վարած քաղաքականությունը և առաջարկել արևէ այլընտրանք»։