…Ռուսաստանի արձագանքն ամբողջովին տեղավորվում է գաղութարար-գաղութ կամ տեր ու հպատակ խոսույթի մեջ։ Ռուսաստանի պատկերացումները միջազգային հարաբերությունների բովանդակության ու այդ բովանդակության մեջ սեփական դերի ու առավել ևս նախկին խորհրդային հանրապետությունների դերի մասին վերածվել է մարտնչող անախրոնիզմի։ Այդ անախրոնիզմի հաղթահարման մասին է նաև թերևս ռուս-ուկրաինական պատերազմը։
Այս ամենով հանդերձ պետք է արձանագրել նաև, որ Հայաստանը պետք է կարողանա աշխատել Ռուսաստանի հետ, պետք է կարողանա շարունակել խոսակցությունը ու հնարավորինս խուսափել ուղիղ առճակատումներից։ Տեղ-տեղ դա կենթադրի զիջողական հայտարարություններ, իսկ որոշ տեղերում էլ՝ քաղաքական զսպվածություն, բայց կարևոր է ունենալ հստակորեն ձևակերպված նպատակներ և քաղաքական կամք՝ այդ նպատակները սպասարկելու և ընտրված կուրսից չշեղվելու։
Ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։