«Ռուսաստանն ինքն իրենով արդեն որոշակի տեղ է ազատել, և Եվրամիության առաքելությունը գալիս է զբաղեցնելու այն տեղը, որն ազատել է Ռուսաստանը։ Այսինքն նրանք չեն գալիս Ռուսաստանին դուրս մղում և այնտեղ հաստատվում, նրանք գալիս են դատարկ տեղում հաստատվելու։ Եվ ճիշտ են անում, որ գալիս են, դա նախ իրենց շահերից է բխում, և երկրորդ՝ Հայաստանի շահերը դա են պահանջում»…
…«Խնդիրը նրա մեջ չէ, թե Հայաստանը ո՞ւմ շահերը կսպասարկի, այլ նրա մեջ՝ Հայաստանի շահերը որևէ մեկի հետ համընկնո՞ւմ են, թե՞ չէ։ Եթե այսօր Հայաստանի շահերն համընկնում են Եվրամիության հետ, ապա բնականաբար պետք է փորձի վերջինիս շահերը սպասարկել, որպեսզի իր շահերն էլ իրացնի»։