«Արևմուտքի առաջարկները հնարավորություն են մեզ համար: Պետք է ավելի ճիշտ արտաքին քաղաքականություն վարել: ՀՀ իշխանությունները վախվորած են․ կան գործողություններ, որոնք հստակ քայլեր են պահանջում»…
…«Հայ-ադրբեջանական հարաբերություններում հանգուցալուծումը իրատեսական չէ: Մադրիդյան սկզբունքները վիճելի են եղել․ Վարչապետը խոսում է՝ հաշվի առնելով մեկնաբանությունների դաշտը: Լավ կլիներ, որ վարչապետը հայկական կողմի շահերից ելնելով բացատրեր մադրիդյան սկզբունքները: Լայնամասշտաբ պատերազմ թույլ չեն տալիս ոչ միայն ԵՄ առաքելությունը, այլ նաև ուժային կենտրոնները: ՀԱՊԿ առաքելության տեղակայումը որևէ կերպ Հայաստանի շահերի հետ չի համընկնում: ՀԱՊԿ առաջարկը կապ չունի մեր իրականության հետ, չպետք է հետ կանգնենք մեր շահերից՝ ՌԴ հեղինակությունը փրկելու համար»: