Դիլեմա 13. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, դրանց կարգավորման հիմնական նախապայմանները, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունների դերը, ինչպես նաև 2023 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ազդեցությունը և Թուրքիայում վերջին ընտրությունների արդյունքները:

Հաղորդման հյուրերն են քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը և թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Գուրգեն Սիմոնյան

«Եթե Հայաստանի հանրապետությունը՝ որպես պետություն, ինքն իրենով վտանգավորության չափաբաժին չունի, ապա ՀՀ-ի հետ որևէ մեկը չի խոսելու. Պետք է սա գիտակցենք»։

Հայկ Գաբրիելյան

«Էրդողանը բազմիցս արտահայտել է «Մեկ ազգ, մեկ պետություն» թեզի ասին», ըստ որի՝ Ադրբեջանի ցավը նաև Թուրքիայի ցավն է, իսկ ուրախությունը՝ Թուրքիայի ուրախությունը։ Ստացվում է, որ Ադրբեջանի կամ Ալիևի ցանկացած մասշտաբի հաղթանակ նաև Էրդողանի հաղթանակն է, և նույնը նաև պարտությունը։ Այսինքն, երբ Իհլամ Ալիևը ռազմավարական գործողություններ է իրականացնում Հայաստանի կամ Արցախի սահմանին՝ խաղասեղանին դնում է նաև Էրդողանի վարկանիշը»։

Արեգ Քոչինյան

«Այս հարցի համար Հայաստանը պետք է երկարաժամկետ ռազմավարություն մշակի. Ի վերջո, հնարավո՞ր է արդյոք անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության գոյությունն այս տարածաշրջանում՝ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման։ Իմ կարծիքով՝ հնարավոր չէ»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037