«Արցախում իրավճակի պատասխանատուն այնտեղ հողի վրա առկա միակ ուժային կենտրոնն էր՝ Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանի քաղաքականությունն այդ հողում առկա իրավիճակից առավելագույն քաղաքական շահույթ ստանալն է։ Իսկ այդ շահույթը Հայաստանն է, իշխանափոխությունն ու Հայաստանի՝ ամբողջովին ռուսական վեկտորի մեջ մտնելը»…
…«Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանում գիտակցեն, որ դեպորտացիան, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործություններն Ադրբեջանում գոյություն ունեցող ռեժիմը չի’ մարսելու։ Հայաստանը պետք է գնա բոլոր իրավական մեխանիզմներով և հասնելու է անհատական պատասխանատվության մակարդակի, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության, և՛ ռազմական գործիչնների, և՛ անձամբ նախագահի ու նախարարների մակարդակով իրենք պատասխանատվություն են կրելու այն հանցագործությունների համար, որոնք կկատարեն»։