Դիլեմա 28․ Պրահյան գործընթաց

հեղ․ RCSP

Ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը արցախյան հարցի վրա։

Ինչո՞ւ է Հայաստանում դեմոնիզացվում Պրահյան գործընթացը։

Ի՞նչ այլընտրանքային քաղաքական օրակարգեր կարող են լինել:

Արդյո՞ք հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը։

Ե՞րբ Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի համար ավելի կարևոր գործընկեր։

Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներում։

Ինչո՞ւ Ալիևը չգնաց Գրանադա, և ինչո՞ւ է այժմ առաջարկում առանց միջնորդի բանակցություններ։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Մարիա Կարապետյան

«Որպեսզի երկարաժամկետ հասկանանք, թե (91 թվականի անկախացումից ի վեր) ինչ խնդիր ենք փորձում լուծել՝ դա ՀՀ-ի լինելիության հարցն է, ընդորում՝ երկու բաղադրիչով. Մեկը ներհայաստանյան մասով պետական ինստիտուտների և ժողովրդավարության կառուցումն է, մյուսը արտաքին անվտանգային՝ հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալն է…

…Մեր՝ հիմքում ընկած խնդիրը հարևանների հետ լավ կամ նորմալ հարաբերություններ ունենալու խնդիրն է. սա պետք է շատ հստակ դրվի»։

Միքայել Զոլյան

«Ռուսաստանի կողմից քարոզչական հստակ գիծ է տարվում՝ «քանի որ Հայաստան ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մեք այլևս ոչինչ չենք կարող անել»։

Արեգ Քոչինյան

«Այս ամբողջ դեմնիզացման գործընթացը, որը տեսնում եմ Հայաստանում՝ հստակ քաղաքական օրակարգ է սպասարկում, որն ուղղված է նվազեցնելու Հայաստանի դիմադրողականությունը այլընտրանքային քաղաքական օրակարգեր ձևավորելու կարողությանը»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037