Դիլեմա 29․ Տարածաշրջանի փակում

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի» հետազոտող Հայկ Քոչարյանը, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ի՞նչ ենք հասկանում «տարածաշրջան» ասելով:
  • Ե՞րբ սկսվեց տարածաշրջանի փակման գործընթացը:
  • Ո՞րն էր թրամփյան մեկուսացման քաղաքականությունը:
  • Ի՞նչ փոփոխություններ բերեց Բայդենի հաղթանակը ընտրություններում:
  • Ինչո՞ւ չաշխատեցին «3+3» կամ «3+2» ձևաչափերը:
  • Այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Չինաստանը:
  • Ենթակառուցվաքների առումով ի՞նչ կարող է անել Հայաստանը:

Ռոբերտ Ղևոնդյան

«Ռուսաստանի ներկայիս իշխանության հիմնական խնդիրը, մոտեցումն այն է, որ իրենք հակադրվում են գլոբալ Արևմուտքին և ունեն այդ ռեսուրսը՝ հավաքագրելու բոլոր այն պետություններին և ուժերին, որոնք հակադրվում են նշված օրակարգին, և դա կարող է լինել ոչ թե ավտորիտարիզմի և ժողովրդավարության հակադրություն, այլ՝ կենսակերպի տեսակի զարգացման, և ապագայի հակադրություն»։

Հայկ Քոչարյան

«Ի՞նչ ենք հասկանում տարածաշրջան ասելով. Տարածաշրջանը երեք ծովերի համակարգն է, այսինքն տարածաշրջանն այսօր դիտարկում ենք Միջերկրական, Սև, Կասպից ծովերի ավազանով և այս տիրույթում տեղի ունեցող գործընթացներով»։

Արեգ Քոչինյան

«44-օրա պատերազմը և դրա հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը վերլուծում եմ հետևյալ կերպ՝ Ռուսաստանը և Թուրքիան, ընդորում՝ ավելի շատ Ռուսաստանը, փորձ են անում տարածաշրջանում արևմտյան քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ազդեցությունը հասցնել նվազագույնի»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037