Դիլեմա 31․ Հայաստան-Սփյուռք

հեղ․ RCSP

Սփյուռքը մեկ ամբողջությո՞ւն է, թե՞ գոյություն ունեն տարբեր սփյուռքեր:
Արդյո՞ք սփյուռքը պետք է մասնակցի ՀՀ արտաքին քաղաքականությանը:
Արդյո՞ք Իսրայելի սփյուռքյան փորձը մեր դեպքում կիրառելի է:
Ի՞նչ է նշանակում պետության համար պատասխանատվություն կրել:
«Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ սփյուռք ունենք» մոտեցումը:
Արդյո՞ք հնարավոր է սփյուռքի պահպանումն առանց անկախ պետության:
Ի՞նչ պետք է անի պետությունը սփյուռքի հետ հարաբերություններում:

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքագետ Սյուզաննա Բարսեղյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Զարեհ Սինանյան

««Ռիսկը» միշտ կա, բայց դրա համար պետք է լինեն մարմիններ, որոնք զբաղվում են անվտանգային հարցերով և չեզոքացնում են ռիսկը։ Այսինքն ասել «ռիսկ» կա, ու ոչինչ չանել՝ ամենավատ տարբերակն է։ Մենք պետք է հաղթահարենք այս պրիմիտիվ, մակերեսային՝ «ոչինչ չանելու» արդարացումները և դիմենք հաշվարկած, տրամաբանակն ռիսկերի՝ անվտանգային համակարգի մեջ լիովին ներգրավվելով մեր Սփյուռքը»։

Սյուզաննա Բարսեղյան

«44-օրյա պատերազմից հետո հատկապես մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքը  ռազմավարական նշանակության ռեսուրս է Հայաստանի Հանրապետության համար, և դա անվտանգային տեսանկյունից շատ կարևոր է»։

Արեգ Քոչինյան

«Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր շատ ու շատ հայրենակիցներ չունեն այն գիտակցումը, որ սա «համայնք» չէ, որ ի տարբերություն նրա, ինչի մեջ իրենք են ապրում՝ սա համայնք չէ, սա Պետություն է»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037