Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Արդյո՞ք գլոբալիզացիան վտանգ է սպառնում հայկական մշակույթի պահպանմանն ու անվտանգությանը:
- Ո՞րն է հայկական մշակույթը, և արդյո՞ք այն ստատիկ մեծություն է ու փոփոխությունների ենթակա չէ:
- Արդյո՞ք գլոբալիզացիայից վախերը կապված են ստեղծարարության պակասի հետ:
- Արդյո՞ք կա կորելացիա ստեղծարարի, մշակույթի զարգացման և ազատ պետականության միջև:
- Ո՞րն է ժամանակակից Ռուսաստանի խոսույթը այս հարցում:
- Արդյո՞ք հայկական ավանդական մշակույթի, ադաթների մեջ կան իսլամական տարրեր:
Աղասի Թադևոսյան
«Հետսովետական հասարակության առանձնահատկությունն այն էր, որ սովոր էր, որ պետք է պետությունը ցենզուրայի ենթարկի, այսինքն որոշի՝ ճիշտն ու սխալը ո՞րն է մշակույթում։ Եվ երբ արդեն այդ որոշողը չկար մարդկանց մոտ շատ դեպքերում վախ էր առաջանում»։
Ռուբեն Բաբայան
«Կա կյանք, կա ժամանակ, և ժամանակը թելադրում է իր կանոնները։ Իրականում առաջընթաց են ապրում այն երկրները և հասարակությունները, որոնք զգում են ժամանակի զարկերակը։ Նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել ժամանակը՝ պարզապես հետ են մնում»…
…«Հայ մշակույթը, միտքը միշտ եղել է շաղկապված աշխարհի գիտության։ մտքի, առողջապահության և հազար ու մի հարցերի հետ»։