Դիլեմա 49. Հայաստան-ԵՄ հարաբերություններ

հեղ․ RCSP
  • ՀՀ-ԵՄ համագործակցության ի՞նչ դինամիկա կա այսօր։
  • Տնտեսապես ամբողջությամբ Ռուսաստանից կախված լինելը ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել Հայաստանի համար։
  • Ինչպիսի՞ն է ԵՄ դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։
  • Ի՞նչ է ԵՄ թեկնածությունը, և ի՞նչ է առաջարկում Եվրախորհրդարանը մեզ։
  • Ինչպիսի՞ն է տարածաշրջանի մյուս երկրների արձագանքը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են զարգացման, աջակցության և ԵՄ հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը, «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Մանե Ադամյան

«ԵՄ-ն Հայաստանին տարբեր գործիքներով աջակցություն է տրամադրում, և այդ աջակցոթյունը կարելի է ուղղել որակին ենթակառուցվածքներին, կարելի է ուղղել թիրախավորված ծրագրերի, որոնց հաստակ ոլորտներում, հստակ ծրագրեր կարող են դառնալ և պատկերը ինչ-որ մասով փոփոխել»։

Էդգար Խաչատրյան

«Չկա մեկ այլ գործընկեր, որը Հայաստանի Հանրապետությանը նման հնարավորություններ կտա, որպեսզի զարգացնենք քաղաքական լուրջ կոմպոնենտները՝ ժողովրդավարությունը զարգացնելու համար»։

Արեգ Քոչինյան

«Հայաստան-ԵՄ հարաբերությունների փուլ առ փուլ զարգացման տրամաբանությունը խոշոր հաշվով ճանապարհ է դեպի փակուղի։ Այսինքն քայլ քայլի դիմաց, հերթով, աստիճանաբար զարգացող հարաբերությունները մեր պարագայում բերում են մոտավորապես նույն իրավիճակին ինչ-որ եղավ 2013 թվականին, այսինքն հնարավոր չէ անել նույն գործողությունները և ստանալ այլ արդյունք. Մեզ պետք է այլ մոտեցում այս հարցին»։

Ընթերցեք նաև